«Շախտյորը» կրկին առավելության հասավ «Նորդշելանդի» նկատմամբ տեսանյութ
Վերջին լուրեր
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվեց «Նորդշելանդին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 5:2 հաշվով:
Առաջինը մրցակցի դարպասը գրավեցին դաշտի տերերը` 23-րդ րոպեին աչքի ընկավ Նորտստրան, այնուհետև 29-րդ րոպեին Լուիզ Ադրիանոն՝ խախտելով արդար խաղի կանոնները հավասարեցրեց հաշիվը: 3 րոպե հետո Կասպեր Լորենտսենը կրկին վերականգնեց մեկ գոլի առավելությունը` խփելով «Նորդշելանդի» երկրորդ գոլը: Սակայն դաշտի տերերին այդ հաշիվը պահպանել չհաջողվեց`առաջին խաղակեսի վերջնամասում Վիլիանը հավասարեցրեց հաշիվը և թիմերը ընդմիջման գնացին 2:2 հաշվով:
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Վիլիանը դուբլ ձևակերպեց, որին հաջորդեց նաև «Շախտյորի» 4-րդ գոլը` այս անգամ էլ դուբլի հեղինակ դարձավ Ադրիանոն, ով խաղավարտից 9 րոպե առաջ նաև հեթ-տրիկ ձևակերպեց: Արդյունքում «Շախտյորը» 1/8 եզրափակիչ դուրս եկավ: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին և ունեցավ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)