The Daily Star. Մեծ Բրիտանիան ճանաչել է Սիրիայի ազգային ընդդիմադիր կոալիցիան
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիան երեքշաբթի օրը ճանաչել է Սիրիայի «Ազգային կոլիցիան», որպես Սիրիայի ժողովրդի միակ իրավական ներկայացուցիչ' միանալով Ֆրանսիային, գրում է The Daily Star-ը:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյեմ Հեյգի կողմից արված հայտարարությունը կարող է նպաստել արտասահմանից օգնություն և զինամթերք ստանալու խմբավորման հնարավորություններին, որը ձգտում է տապալել նախագահ Բաշար ալ-Ասադին:
«Այս ամենը գլխավորապես բխում է Սիրիայի, ամբողջ տարածաշրջանի և Միացյալ Թագավորության շահերից, որ մենք աջակցում ենք նրանց», - հայտարարել է Հեյգը խորհրդարանում' նշելով,որ Եվրոպական Միության մյուս պետությունները պետք է հետևեն իրենց օրինակին:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, որ կազմվել է այս ամիս՝ միավորելով ընդդիմադիր ձայները, ողջունել է այդ քայլը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան առաջին ԵՄ պետությունն էր, որը ճանաչեց այս խմբավորումը, որպես Սիրիայի ժողովրդի միակ իրավական ներկայացուցիչ՝ գնալով ավելի հեռու երկուշաբթի օրը Եվրամիության արած հայտարարությունից հետո:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)