«Ժողովուրդ». Քաղաքապետի որդին դաժանաբար ծեծել է մի երիտասարդի
Վերջին լուրեր
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Վեդու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին՝ Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին: Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան՝ Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, թե պետք չէ այդպես մեքենա վարել:
Արդյունքում երիտասարդն այսօր գտնվում է հիվանդանոցում, իսկ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը երեկ՝ ողջ օրը, այդպես էլ չպատասխանեց թերթի հեռախոսազանգերին: Նա հոգացել է Սահակ Սահակյանի բուժման ծախսերը, որպեսզի նրա ընտանիքի անդամները չբողոքեն ՀՀ ոստիկանությունում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)