«ՀԺ». Մենք պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել
Վերջին լուրեր
Այսօր ժամը 12-ին կսկսվի Աժ արտահերթ նիստը, որի օրակարգում Հայ ազգային կոնգրեսի հեղինակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն է: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀԿ-ն, սակայն, խոստացել է քվորում չապահովել` այդ կերպ տապալելով նիստը:
Երեկ հրավիրված ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոմպրոմիս է առաջարկել ՀՀԿ-ին: «Ամենակարևորը երկու առարկություններն են, թե մեր ներկայացրած առաջարկներում զինվորների մասնակցության կետը հակասահմանադրական է, իսկ քվեարկած ցուցակները հրապարակելու պահանջը հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Առաջարկություն եմ անում ՀՀԿ-ին` եթե սա է պրոբլեմը, մենք վաղը պատրաստ ենք գնալ կոմպրոմիսի և ՀՀԿ-ի ամենասկզբունքային առարկությունները բավարարել»,- ասել է Զուրաբյանը, ակնկալելով, որ այս պայմանով ՀՀԿ-ն չի տապալի նիստը: Զուրաբյանը նաև հայտարարել է, որ այսօր` ժամը 14-ին Աժ շենքի մոտ պիկետ է անցկացվելու, և հրավիրել է բոլոր շահագրգիռ քաղաքացիներին` մասնակցելու:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)