«Առավոտ». Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը
Վերջին լուրեր
«Ո՞ւր է քրեակատարողական հիմնարկների վարչության պետը, որն անմիջական պատասխանատուն է ՔԿՀ-ում իրավիճակի համար»,- «Առավոտ»–ի հետ զրույցում երեկվա խորհրդարանական լսումներից հետո իր մտահոգությունը հայտնեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ «արդարադատության նախարարությունը քաղաքացիական բնույթի մարմին է, բայց հաշվի առեք, որ քրեակատարողական վարչության պետը մի հզոր պաշտոնյա է, որը վերահսկողություն է իրականացնում և կառավարում է ամբողջ համակարգը, և ըստ էության, նաև վարչական տեսանկյունից, նշանակման պահից սկսած ես երբևէ չեմ հիշում նրա հետ որևէ հրապարակային շփում, հարցազրույց թեկուզ կամ այլ բան»:
Թերթի հարցին՝ այսինքն, կարծում եք՝ գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը վախեցե՞լ է պատգամավորների հարցերից, դրա համար չի՞ եկել, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, բայց այդ պաշտոնյան քաղաքացիական վերահսկողությունից դուրս է: Ո՞ւր է այդ մարդը: Նախարարին ամեն օր էլ տեսնում ենք, հարցնում ենք, բայց ո՞ւր է վարչության պետը, որն ամենօրյա վերահսկողություն է իրականացնում, և այդ բոլոր խնդիրների պատասխանը պետք է նա տա: Այդ պատասխանները ես ուզում եմ իրենից լսել, ոչ թե նախարարից, որովհետև նախարարի պատասխանները ես անգիր գիտեմ: Ուզում եմ իր պատասխանը լսեմ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)