«Ժողովուրդ». Նախկին պետավտոտեսուչը մրցակցության մեջ է մտել Մհեր Սեդրակյանի հետ
Վերջին լուրեր
Երեկ` մինչ ուշ գիշեր, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը: «Ժողովուրդ»-ի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի աղբյուրները հայտնում են, որ Վրեժն աշխատում է ավտոտեխզննման կայանում և ակամայից մրցակցության մեջ է մտել Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ:
Բանն այն է, որ արդեն երկար ժամանակ պատգամավորը տեխզննման գրասենյակ է բացել հենց թաղապետարանի շենքում: Ու երբ վերջերս Վրեժը մոտեցել է Սեդրակյանի աշխատակիցներին` ինչ-որ հարց ճշտելու, այդ պահին նրան են մոտեցել անծանոթ մարդիկ և ծեծելով քարշ տվել իրենց ավտոմեքենան, ապա տարել անհայտ ուղղությամբ: Այդ ամենը «ֆիքսվել է» տեսախցիկների կողմից: Ուշացումով նաև ոստիկաններն են իմացել կատարվածի մասին, գնացել ու առգրավել են տեսագրված երիզները: Երբ «ժողովուրդ»-ը ոստիկանությունից փորձեց պարզել դեպքի մանրամասները, մինչև ուշ գիշեր նրանք այդպես էլ ոչինչ չասացին: Թերթը խոստանում է մանրամասները ներկայացնել վաղվա համարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)