«Ժողովուրդ». ԱԱԾ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են անցկացվում
Վերջին լուրեր
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում ԱԱԾ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են անցկացվում, իսկ քննարկման թեման ՀՀ ներքաղաքական իրավիճակն ու նախագահի ընտրությունների հետ կապված ռադիկալիզացիայի հնարավոր զարգացումներն են: Ամենայն հավանականությամբ, առաջիկա քաղաքական զարգացումները պարզապես մտահոգել են իշխանություններին, ու նրանք ի սկզբանե փորձում են հակաքայլեր մշակել:
Չի բացառվում, որ այս լուրերը շրջանառության մեջ են դնում հենց իշխանությունները՝ հասարակության մոտ վախի մթնոլորտ սերմանելու համար: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը հերքեց այդ լուրերը՝ դրանք որակելով բացարձակ սուտ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)