«Հրապարակ». Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել Վարդենիսի Ակունք գյուղում, Հրազդանում և Զովունիում
Վերջին լուրեր
Սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել Վարդենիսի Ակունք գյուղում, Հրազդանում և Զովունիում։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը։ Նշենք, որ Ակունք գյուղում կարանտին էր սահմանված։ Չորս քաղաքացի սիբիրյան խոցի կասկածանքով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Առողջապահության նախարարությունից մեր թղթակցին հայտնել են, որ նրանք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ։ Երեք հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ։ Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ։ Վարակված կենդանիների և դրանց մսաղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)