Ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա զոհ և վիրավորներ
Վերջին լուրեր
Նոյեմբերի 21-ին` ժամը 03.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով:
ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ֆորդ» մակնիշի 19 lo 627 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 1991–ին ծնված Արման Ազարյանը, 1986–ին ծնված Էդգար Մանուկյանը, 1987–ն ծնված Մհեր Հովհաննիսյանն և 1988–ին ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ «ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել՝ 03.53-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գևորգ Թովմասյանի դին:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)