Գազայում սպանել են 6 պաղեստինցիների Իսրայելի հետ համագործակցելու համար
Վերջին լուրեր
Պաղեստինյան Գազայում Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով սպանվել է 6 մարդ: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը, նշելով, որ այդ մարդկանց փողոցում գնդակահարել են դիմակավոր անհայտ անձինք:
Սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ՀԱՄԱՍ շարժման ռազմական խմբավորումը՝ «Իզ ադԴին ալ Քասսամը»: Այդ մասին տեղեկանում ենք դեպքի վայրից քիչ հեռու հայտնաբերված հաղորդագրությունից:
Դեպքի վայրում հավաքվել են հարյուրավոր մարդիկ, նրանք ոտքերով և քարերով հարվածում էին դիակներին, թքում նրանց վրա:
Ռազմական գործողություններն Իսրայելի և Գազայի միջև շարունակվում են նոյեմբերի 14-ից: Իսրայելական օդուժը հարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ, ինչին վերջինս պատասխանում է հրթիռային հարձակումներով: Երեքշաբթի ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին զինադադարի մասին, որը պետք է ուժի մեջ մտներ չորեքշաբթի գիշերը, սակայն Իսրայելը չեղյալ է հայտարարել զինադադարը և շարունակել Գազայի ուղղությամբ իր հարձակումները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)