Նոր Զելանդիայում հրաբուխ է ժայթքել
Վերջին լուրեր
Նոր Զելանդական Հյուսիսային կղզում չորեքշաբթի օրը ժայթքել է Տոնգարիրո հրաբուխը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով Նոր Զելանդիայի թագավորական գիտահետազոտական ինստիտուտի հրաբխաբաններին:
Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ժայթքումը գնահատել է որպես թույլ, սակայն նշել է նաև անկանխատեսելի զարգացումների մասին:
«Մոտակա շրջաններում հնարավոր է մոխրի արտանետում»,-հայտնել են ծառայությունից: Զոհեր և տուժածներ չկան: Տոնգարիրո հրաբուխն ակտիվացել էր այս տարվա օգոստոսին: Այդ ժամանակ նույնպես տեղի էր ունեցել ժայթքում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)