Հույն ծրագրավորողին ձերբակալել են 9 մլն համակարգչային տվյալ գողանալու համար
Վերջին լուրեր
Հույն ծրագրավորողին մեղադրում են անձնական տվյալներ պարունակող 9 մլն համակարգչային տվյալ գողանալու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ձերբակալվածի անունը չի հայտնվում:
Տեղեկությունն իր մեջ պարունակում էր մարդկանց անձնագրային տվյալները, տան հասցեները, հարկային և մեքենաների համարները: Այդ տվյալները հայտնվել էին 35-ամյա ծրագրավորողի մոտ, սակայն հայտնի չէ՝ նա դրանք պատրաստվում էր վաճառել, թե՝ ոչ: Հավանական է համարվում նաև այն վարկածը, որ նա կարող էր համախոհ ունենալ:
Հետաքննությունը սկսվել էր նոյեմբերի 19-ին, երբ իշխանությունները կասկած էին հայտնել թվային փաստաթղթերը գողանալու հարցում և դիմել ոստիկանությանը: Հունական ոստիկանությունը հայտնում է, որ ծրագրավորողի տնօրինության տակ հայտնված տվյալները կրկնվում են, ուստի գողությունն իրականում ավելի քիչ մարդկանց է վնասել, քան հայտնաբերված 9 մլն տվյալներն են:
Նշենք, որ երկրի բնակչությունը հաշվվում է մոտավորապես 11 մլն մարդ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)