Ահաբեկչություն Աֆղանստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների նկատմամբ
Վերջին լուրեր
Նվազագույնը 2 մարդ է զոհվել, ևս 2-ը՝ վնասվածքներ ստացել այսօր Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Այդ մասին հաղորդել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Հիմաթուլլահ Սթանքազայը: Քաբուլի կենտրոնում՝ դիվանագիտական թաղամասում, պայթյունը որոտացել էր տեղական ժամանակով 08:20 (07:50)-ին:
Թաղամասում, որը գտնվում է խիստ հսկողության տակ, գտնվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի դեսպանատները, ինչպես նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի շտաբ-գրասենյակը. հաղորդում է Интерфакс-ը:
Տեղական ոստիկանությունը նշել է, որ ահաբեկչությունը ենթադրաբար իրականցրել է մահապարտ ահաբեկիչը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ուժերն ու շտապ օգնության մեքենաները:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)