Հայ-չեխական գործարար համաժողով՝ Երևանում
Վերջին լուրեր
Նոյեմբերի 20-22-ը Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարար Տոմաշ Դուբի այցի շրջանակներում նոյեմբերի 20-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կայացավ հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ հայ և չեխ գործարարներ: Չեխական կողմից ներկայացված էին նաև բանկային, ապահովագրական և մասնավոր սեկտորի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ և Չեխիայի Հանրապետության ԱԳ փոխնախարարները՝ Զոհրաբ Մնացականյանը և Տոմաշ Դուբը, Հայկական Զարգացման Գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան:
Այնուհետև ներկայացվեց Հայաստանում ներդրումային և գործարար մթնոլորտի վերաբերյալ զեկույց: Լիագումար նիստի ավարտին համաժողովը շարունակեց աշխատանքներն՝ արդեն աշխատանքային խմբերի ձևաչափով:
Նոյեմբերին 21-ին կկայանան ՉՀ փոխնախարար Տոմաշ Դուբի պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի նախարարի, ինչպես նաև արտաքին գործերի ու էկոնոմիկայի փոխնախարարների հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)