Ֆլորա Մարտիրոսյանի դին տեղափոխելու հարցը շուտով պարզ կլինի
Վերջին լուրեր
Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ հարսը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, երգչուհու ընտանիքի հետ փորձում է լուծել մարմնի տեղափոխման հարցը: Վերջինս esyes.am-ին տեղեկացրել է, որ երգչուհուն հրաժեշտ տալու հնարավորություն կունենան նաև ամերիկահայերը. «Առաջիկայում պետք է համերգ լիներ: Հաշվի առնելով դա՝ որոշեցինք անպայման այստեղ էլ հրաժեշտ կազմակերպել: Հնարավոր ամեն ինչ կանենք, որ նրան տեղափոխենք Հայաստան և հուղարկավորությունն այդտեղ լինի: 99 %-ով այդպես էլ կանենք, բայց թե երբ կլինի հուղարկավորությունը, առայժմ ասել չեմ կարող: Ըստ ամերիկյան օրենքի՝ հերձման համար որոշակի ժամանակ է պահանջվում: Ժամեր անց ամեն ինչ ավելի հստակ կլինի»:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում 55 տարեկանում անժամանակ մահով վախճանվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)