Դի Մատեոն հեռացվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից
Վերջին լուրեր
Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն իր պաշտոնից հեռացրել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոյին. տեղեկացնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
Տնօրենների խորհուրդն անբավարար է համարել ակումբի ելույթները Չեմպիոնների լիգայում և Անգլիայի առաջնությունում: Ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել մարզչին իր աշխատանքների համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում: «Չելսիի»
նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կլինի մոտ օրերս:
Հիշեցնենք, որ 42-ամյա իտալացի մասնագետը «Չելսին» գլխավորել է 2012-ի մարտից և ակումբի հետ կարողացել է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)