Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուին լացեցրել են
Վերջին լուրեր
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն չի դիմացել՝ տեսնելով վիրավոր պաղեստինցիների տանջանքները, և արտասվել է. այս մասին հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը:
Գազայի հատված ժամանած արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները և կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին այցելել են «Շիֆա» հիվանդանոցը, որտեղ բուժում են ստանում իսրայելական հարձակման հետևանքով վիրավորված պաղեստինցիները:
Դավութօղլուն իր խոր ցավակցություններն է հայտնել տուժածների ընտանիքներին և չի կարողացել զսպել իր արցունքները՝ տեսնելով վիրավոր պաղեստինցիներին, որոնց շարունակում էին բերել հիվանդանոց նրա այցելության ժամանակ:
«Ձեր ցավը Թուրքիայի ցավն է: Մենք չենք լքի ձեզ և կմնանք պաղեստինցիների կողքին, մինչև որ ազատություն ձեռք բերեք»,-ասել է ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով