Սիրիական ընդդիմությունն իր աջակցությունն է հայտնել պաղեստինցիներին. ԶԼՄ-ներ
Վերջին լուրեր
Սիրիական Դամասկոս, Հալեպ, Իդլիբ և Հոմս քաղաքներում ընդդիմությունը ցույցեր է կազմակերպել՝ ի նշան Գազայի բնակիչների հետ համերաշխության՝ ընդդեմ իսրայելական ագրեսիայի, գրում է Anadolu թուրքական գործակալությունը:
Իդլիբում բողոքի մասնակիցները հակաիսրայելական կոչեր են վանկարկել և կոչ են արել նախագահ Ասադին պայքարել Իսրայելի դեմ:
Դամասկոսում քանդված շինության վրա պաստառներ են բարձրացվել, որոնց վրա գրված է. «Սիրիայի և Գազայի ճակատագիրը մեկն է»:
Իր հերթին Sana սիրիական պետական գործակալությունը հաղորդում է, որ լիբանանյան «Հիզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը հայտարարել է, թե ընդդիմադիր ուժերին սատարող արաբական երկրները, որոնք այդքան մեծ քանակությամբ զենք են մատակարարել Սիրիայում գործող ապստամբական խմբավորումներին, ոչ մի հատիկ փամփուշտ անգամ չեն ուղարկել Գազայի հատվածում կռվող պաղեստինցիներին՝ վախենալով Իսրայելից և ԱՄՆ-ից:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով