Ի՞նչ անհետաձգելի հանդիպումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանը
Վերջին լուրեր
«Գագիկ Ծառուկյանն այսօր պազապես չի կարողացել ներկա գտնվել ԱԺ արտահերթ նիստին մի պարզ պատճառով, որ նույն ժամին կուսակցության կենտրոնական գրասենյակում շատ կարևոր ու նախօրոք պլանավորած հանդիպումներ է ունեցել՝ կապված ընդանուր քաղաքական գործընթացների հետ»։
Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հանդիպումների մասին խոսնակը չկարողացավ մանրամասներ ներկայացնել, բայց նշեց, որ նպատակահարմարության դեպքում այդ մասին հայտարարություն կարվի։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով հանդես էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը։ Նախաձեռնությանը միացել էին նաև ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունները։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով