Վրաստանում առաջին անգամ չեն նշի «Վարդերի հեղափոխության» տարեդարձը
Վերջին լուրեր
Այս տարի առաջին անգամ Վրաստանում չեն նշելու 2003թ. նոյեմբերի 23-ի «վարդերի հեղափոխության» տարեդարձը, երբ այն ժամանակվա նախագահ Շևարդնաձեն ընդդիմության ճնշման ներքո հրաժարական տվեց և երկրի նախագահությունը ստանձնեց Միխայիլ Սաակաշվիլին. փոխանցում է Թբիլիսիում Взгляд-ի հատուկ թղթակիցը:
«Ոչ մի հատուկ միջոցառում չենք պլանավորում անցկացնել»,-հայտնել է խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունում հայտնված «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Միխայիլ Մաչաոարիանին:
«Այս օրը Վրաստանի հովանավոր Սուրբ Գեորգիի տոն է, և դա էլ կնշենք»,-ասել է նա:
Թերթը նշում է, որ նախկինում հեղափոխության տարեդարձը նշվում էր մեծ շուքով, որը որպես կանոն ուղեկցվում էր այս կամ այն շինության բացման արարողությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)