«Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները լինելու են «Շախտյորի» երկրպագուները. Էդեն Ազար
Վերջին լուրեր
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում իր ակումբի զբաղեցրած դիրքը։
«Վերջին խաղում մենք, իհարկե, մտածելու ենք միայն մեր խաղի մասին: Հուսով եմ, որ «Շախտյորի» և «Յուվենտուսի» միջև հանդիպմանը ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա: Կարող եմ ասել, որ այդ երեկո «Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները լինելու են «Շախտյորի» երկրպագուները»,-Ազարի խոսքերը մեջբերում է SkySports-ը:
Նշենք, որ «Չելսին» հաջորդ փուլ դուրս գալու համար պետք է հաղթի «Նորդշելանդին» և հույս ունենա, որ «Շախտյորը» կհաղթի «Յուվենտուսին»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով