Ոստիկանության արձագանքը Լուրեր.com-ի հրապարակած տեսանյութին
Վերջին լուրեր
Երեկ Lurer.com-ը ներկայացրել էր մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես է Ճանապարհային ոստիկանը խախտում սահմանված կարգը։ Ճանապարհային ոստիկանի ծառայողական մեքենան հետևում է վարորդին, վազանց անում նրա մեքենան՝ հատելով հոծ գիծը և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ղեկին նստած ոստիկանը սկսում գոռգոռալ՝ «Լավ եմ անում, արա այ տղա»... Վարորդը պահանջել է աջ մայթի մոտ կանգ առնել։ Երբ ՃՈ աշխատակիցները մոտեցել են և տեսել, որ ավտոմեքենայի մեջ տեղադրված տեսախցիկը նկարահանել է փաստը, իսկ վարորդը պատրաստվում է զանգահարել «1-02», շփոթված հետ են գնացել ու նստելով ծառայողական մեքենան՝ հեռացել։
«Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հրամանով՝ ծառայողական քննություն է իրականացվում վերոնշյալ տեսանյութի կապակցությամբ»։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Տեսանյութը ևս մեկ անգամ Ձեզ ենք ներկայացնում.


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)