Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը 

«Ծառուկյան - նախագահ». Որոշումը կայացված է

Վերջին լուրեր

«Ամենաշատը կորցնելու բան ես ունեմ, եթե որևէ մեկը վախենում է, թող հետ կանգնի, ես իրեն ոչ մի բան չեմ ասի». սա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներքին հրահանգն է յուրայիններին: Այսպիսի բան կարող է հայտարարել միայն այն մարդը, ով հստակ պատրաստվում է հակադրվել իշխանություններին և լավ հասկանում, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Այսօր սպասվում էր, որ ԲՀԿ առաջնորդը վերջապես կգա խորհրդարան՝ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու, և որոշ փակագծեր կբացի: Ծառուկյանը, սակայն, չեկավ. նրա գտնվելու մասին անգամ կուսակիցները տեղյակ չէին, փոխարենը Ծառուկյանը երկու տողանոց հարցազրույց տվեց, ազդարարելով, որ որոշումն արդեն կայացրել է:

Այս պահի դրությամբ ծառուկյանական ներքին հրահանգը կուսակցականների արտահոսք դեռևս չի առաջացրել: ԲՀԿ վարկանիշի վրա ազդող միակ գործոնը Սամվել Բալասանյանի՝ թիվ 35 ընտրատարածքում Արման Սահակյանին պաշտպանելու փաստն է, սակայն սա էլ, ըստ էության, ոչ այդքան քաղաքական, որքան «տղայական» պայմանավորվածությունների շարքից է: Բալասանյանը նախապես պայմանավորվածություն է ունեցել Արման Սահակյանի հետ, թե՝ «թող ես ընտրվեմ, եթե դարձա քաղաքապետ, քեզ հաստատ կպաշտպանեմ»: Սահակյան Արմանն իր պահով հարգել է պայմանավորվածությունը, որից հետո եկել է Բալասանյանի հերթը: ԲՀԿ-ական քաղաքապետն էլ այդ մասին հայտնել է իր ղեկավարին, թե՝ էսպես ու էսպես, «տղայական պայմանավորվածություն ունեմ, շեֆ ջան», իսկ քանի որ Գագիկ Ծառուկյանը՝ որպես իսկական տղամարդ, տղայական պայմանավորվածություններ հարգող է, ձայն չի հանել և թույլ է տվել իր կուսակցականին՝ արդեն ընդդիմադիր դաշտում ճախրող կուսակցության համար ավելի քան զարմանահրաշ հայտարարություններ անել ու ՀՀԿ-ԲՀԿ գործարքների վերաբերյալ խոսակցությունների առիթ տալ:

Այսօր իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկրում ամեն ինչ իր ձեռքում է. խորհրդարանի նիստեր անել-չանելը, ընտրությունների հետ կապված օրենսդրական փոփոխություններ կատարել-չկատարելն իր ցանկությունների տիրույթում է՝ միայն ու միայն: Արտահերթ նիստ հրավիրելու համար ստորագրություններ հավաքելու ժամանակ Լևոն Զուրաբյանն ասում էր, թե սա մարտահրավեր է իշխանություններին, եթե իսկապես այդքան ուժեղ են, չեն վախենում, ուրեմն՝ թող մասնակցեն արտահերթին ու փոփոխություններ անեն: ՀՀԿ-ն մարտահրավերն ընդունեց յուրովի, և չմասնակցելով՝ տապալեց նիստը. քվորում չկա, նիստ էլ չկա: ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե սա «փախուստ էր, իսկ փախուստը թուլության նշան է»:

Իհարկե, թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՀԱԿ-ը ՀՀԿ-ականների վախկոտության վերաբերյալ է՛լ ավելի համարձակ հայտարարություններ կարող են անել, կարող են անգամ յուրաքանչյուր պատգամավորի անուն-ազգանունով հատուկ գործ կազմել՝ ապացույցներ հավաքելով, ենթադրենք, Մհեր Սեդրակյանի կամ Մանվել Գրիգորյանի՝ մարտահրավերներից խուսափելու և այլ անհավանական արկածներից, սակայն փաստը մնում է փաստ, և դա անառարկելի է, Հայաստանում ասողը նա է, ով կարողանում է իրենով անել Բաղրամյան 26-ը, և եթե Բաղրամյան 26-ում նստողը որոշում է, որ ընդդիմությանը կարելի է փաղաքշել, ընդդիմության հետ կարելի է ինչ-ինչ հարցեր քննարկել, հարցերը քննարկվում են, փաղաքշանքն էլ կազմակերպվում բարձր մակարդակով: Հենց սա է, որ, ըստ երևույթին, վերջապես լիարժեք կերպով հասկացել է ԲՀԿ առաջնորդը և հենց սա է, որ դրդել է նրան վերջապես կայացնել իր պատմական որոշումը:

Թե քանի օրից կամ ժամից կգաղտնազերծվի ծառուկյանական որոշումը, երևի թե արդեն էական էլ չէ՝ հաշվի առնելով, որ առաջադրմանն այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, այնպես որ վաղ թե ուշ դա կարվի: Ինչ վերաբերում է զուտ «Գագիկ Ծառուկյան-նախագահ» փաստին, ապա դրան միայն և միայն հարկավոր է դրական վերաբերվել: Կարելի է անգամ մի քիչ էլ թեթևացած շունչ քաշել առ այն, որ Ծառուկյանի ներկայությամբ նախագահական քարոզարշավը գոնե հետաքրքիր նրբերանգներ կստանա: Ի վերջո, Ծառուկյանի կարգի խարիզմատիկ մրցակից ունենալու փաստից անգամ Սերժ Սարգսյանը պետք է որ գոհ լինի. մի բան է՝ մրցակցել էպոսագետի, օրը մեջ փոշմանող Րաֆֆի Հովհաննիսյանի կամ, Աստված գիտե, թե էլ ում հետ, մեկ այլ բան՝ գրեթե կեսմիլիոնանոց ընտրազանգված ձեռք բերած կուսակցության առաջնորդի, ով, ի դեպ, Սարգսյանին «նախագահ ջան»-ից բացի բան չի ասել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաները
Ամենադիտված