Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի ռեկտորը, պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ․ նոր մանրամասներ
Իրավունք
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Այս մասին Euromedia24-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,– հայտնեցին ՀԿԿ–ից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել