Մանկավարժական համալսարանի ռեկտորը հրավիրվել է հարցաքննության
Իրավունք
Մանկավարժական համալսարանում առավոտից քննչական գործողություններ են եղել։ Ռեկտորը հրավիրվել է հարցաքննության և իրավաբանական ծառայության ղեկավարի ուղեկցությամբ մեկնել է Հակակոռուպցիոն կոմիտե: Այս մասին Euromedia24-ին հայտնեց համալսարանի մամուլի խոսնակ Դիանա Մարկոսյանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:
«Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ: Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ»,– Euromedia24-ին հայտնել էին ՀԿԿ–ից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն