Հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՔԿ
Իրավունք
Համացանցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Վեհափառ Հայրապետի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության այսօր տարածված ձայնագրության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ներկայացել ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին Euromedia24-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայութունից։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Հիշեցնենք նաև, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր․ «Իշխանությանը պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։
Քիչ առաջ էլ Մայր աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը. ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական արարքի հետևում»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել