Սպիտակ տանը կասկածի տակ են դրել Դանիայի իրավունքների օրինականությունը Գրենլանդիայի նկատմամբ
ԱՄՆ
Սպիտակ տան քաղաքականության գծով աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը մեկնաբանել է իր կնոջ գրառումը, որտեղ Գրենլանդիան պատկերված է ամերիկյան դրոշի գույներով: CNN-ի եթերում նա բացատրել է, որ սա արտացոլում է Վաշինգտոնի վերաբերմունքը կղզու նկատմամբ, որը արտահայտվել է Դոնալդ Թրամփի նախագահության սկզբից ի վեր:
Ավելին, նա կասկածի տակ է դրել Դանիայի իրավունքները Գրենլանդիայի նկատմամբ՝ նշելով, որ այս պահին գլխավոր հարցն այն է, թե «ինչ իրավունքով է Դանիան պնդում Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը՝ որպես դանիական գաղութ»:
«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի տերություն է: Արկտիկական տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու և ՆԱՏՕ-ի շահերը պաշտպանելու համար պարզ է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների մաս», - հայտարարել է նա ուղիղ եթերում:


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը