«Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ «Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվել Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ «Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձը Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27 Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համար Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասին Լոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ 

Մենք այլևս մեր եկեղեցին մենակ չենք թողնի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցու բակում հավաքված քաղաքացիների առջև հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով պետության, եկեղեցու և խաղաղության օրակարգին։ 

Վարչապետը նշել է, որ տեղի ունեցած քայլարշավը քրիստոնեական խորհուրդ ունի։

«Մենք այսօր վերահաստատվում ենք՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն, և այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք, ի վերջո, սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով»։

Վարչապետն է անդրադարձել է խաղաղության թեմային. «Մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն։ Բայց ի վերջո եկել է այն պահը, երբ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուն զուգահեռ մենք ինքներս պետք է մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը»։

Փաշինյանը հերքել է այն պնդումները, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։

«Շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև կառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է»։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ թույլ չի տալու եկեղեցին օգտագործել պետության դեմ։

«Ոմանք փորձ են անում ՀԱԵ-ն օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ [...] Ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու»։

Վարչապետը հայտարարել է որ եկեղեցին պետք է «ազատել» Գարեգին Բ-ից։

«Մենք մեր եկեղեցին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին»։

Նա ընդգծել է, որ ժողովուրդն այլևս եկեղեցուն մենակ չի թողնելու։

«Այսօրվա քայլարշավը նրա մասին էր, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք, և մենք այլևս մեր եկեղեցին և մեր եկեղեցու հոգևոր սպասավորներին, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողնի»։

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է քաղաքացիներին. «Ես մեր ժողովրդին կոչ եմ անում՝ այո՛, գնանք պատարագների և իրենց հոգևոր սպասավորներին հորդորել, խնդրել՝ միանան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին՝ հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Reuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը «Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ«Օշականցի Գևորիկ» և «Զապ» մականուններով հայտնի քրեական հեղինակությունների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ նիստի մեկնարկին միջադեպ է գրանցվելՆիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին «Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ«Գորիս» ՔԿՀ-ում կանխել են ներնետման միջոցով բջջային հեռախոսների և արգելված այլ իրերի փոխանցման փորձըՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 27Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության կասկածանքով«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակին մեղադրանք է ներկայացվել անչափահաս սանին ծեծի ենթարկելու համարՏիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասինԼոռիում «Toyota»-ն բախվել է սատկած ձիուն, ապա գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներՀոկտեմբերի 27․ ողբերգություն, որը չսպիացող վերք թողեց Հայաստանի պատմության մեջՀայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը «Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիք
Ամենադիտված