Մեկը բոլորի համար և բոլորը մեկի. Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արձագանքել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը: Այս մասին նա գրել է X-ում:
Տուսկը Եվրոպային ուղղված ուղերձում օգտագործել է թևավոր խոսք դարձած Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպից «մեկը բոլորի համար և բոլորը մեկի» արտահայտությունը։
Նրա խոսքով՝ թույլ և բաժանված Եվրոպային լուրջ չեն վերաբերվի ո՛չ թշնամիները, ո՛չ բարեկամները։ Տուսկը կարծում է, որ անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին, պահպանել համախմբվածությունն ու ակտիվորեն ավելացնել սպառազինությունը։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը