ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Գրենլանդիայի հետ․ Economist
ԱՄՆ
Թրամփի վարչակազմը մշակում է Գրենլանդիայի համար ազատ ասոցիացիայի պայմանագիր (COFA), որը նման է Վաշինգտոնի և մի քանի խաղաղօվկիանոսյան կղզի-պետությունների միջև կնքված համաձայնագրերին, հաղորդում է The Economist-ը։
Նման համաձայնագրերը ԱՄՆ զինվորականներին բացառիկ մուտք են տալիս այդ երկրների տարածքային ջրերին և օդային տարածքին՝ ԱՄՆ-ից տնտեսական և ֆինանսական օգնության դիմաց։
«Դանիան, որը վերահսկում է Գրենլանդիան որպես ինքնավար տարածք, ընդգծում է, որ կղզում արդեն գործում է ԱՄՆ ռազմական բազա։ Չնայած Կոպենհագենի հետ կնքված համաձայնագիրը սահմանափակումներ չի սահմանում ԱՄՆ զորքերի թվի վրա` ռազմական ներկայության զգալի ընդլայնումը, հավանաբար, կպահանջի Դանիայի հաստատումը», -նշում է հրատարակությունը։
Ըստ տեղեկությունների` ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները փորձել են ուղիղ բանակցություններ սկսել Գրենլանդիայի կառավարության հետ, սակայն մինչ օրս մերժվել են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru