ԱՄՆ-ում Եվրոպային զգուշացրել են Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքների մասին
ԱՄՆ
Եվրոպային ժամանակն է գիտակցել Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության հնարավոր հետևանքները։ Այդ մասին գրում է The American Conservative պարբերականը՝ ընդգծելով, որ եթե Եվրամիությունը իսկապես մտադիր է գնալ լայնածավալ հակամարտության Մոսկվայի հետ, ապա պետք է հստակ պատկերացնի նման քայլերի գինը։
Հոդվածում նշվում է, որ Արևմտյան Եվրոպայի քաղաքական էլիտաները չեն արտացոլում սեփական հասարակությունների տրամադրությունները։ Ըստ պարբերականի՝ եվրոպական երկրների բնակչության մեծ մասը չի աջակցում Ռուսաստանի հետ լարվածության սրմանը և չի պատրաստվում ներգրավվել ռազմական գործողությունների մեջ՝ նույնիսկ հարևան երկրի վրա հարձակման դեպքում։
Դրա մասին վկայում է նաև Pew Research Center հետազոտական կենտրոնի հարցումը, որի համաձայն՝ ԵՄ երկրների քաղաքացիների մեծամասնությունը չի պատրաստվում զենք վերցնել և հակամարտության դեպքում հույսը դնում է ԱՄՆ-ի միջամտության վրա։ Ավելի վաղ ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ Եվրամիությունն իր ներկայիս վիճակում պատրաստ չէ պատերազմի Ռուսաստանի դեմ՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ եվրոպացի առաջնորդների ռազմատենչ հռետորաբանությունը մոտ ապագայում կնահանջի։


















































Ամենադիտված
Հայտնի է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը