Թրամփին Իրանից հարստացված ուրանը առգրավելու ծրագիր են ներկայացրել
Աշխարհ
ԱՄՆ զինվորականները նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանում հարստացված ուրանի պաշարները բռնագրավելու ծրագիր, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«ԱՄՆ զինվորականները նախագահին ներկայացրել են Իրանում գրեթե 450 կիլոգրամ բարձր հարստացված ուրան բռնագրավելու ծրագիր։ Ծրագիրը ներառում է ինքնաթիռով հողային սարքավորումների տեղափոխում և բեռնատար ինքնաթիռների համար թռիչքուղու կառուցում ռադիոակտիվ նյութը հեռացնելու համար», - նշվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն, ծրագիրը Թրամփին ներկայացվել է անցյալ շաբաթ՝ նրա խնդրանքից հետո, և բացահայտվել են նաև դրա էական գործառնական ռիսկերը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը