ԱՄՆ զորքերի դուրսբերումը՝ առանց Հորմուզի նեղուցը բացելու, Իրանի հաղթանակը կլինի․ Բոլթոն
ԱՄՆ
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը Մերձավոր Արևելքից՝ առանց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման, Իրանի համար նշանակալի հաղթանակ կլինի, NewsNation հեռուստաալիքի On Balance հաղորդման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։
Նա ընդգծել է, որ եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրամայի դուրսբերումը մինչև Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, Թեհրանը կհասնի նշանակալի ռազմավարական հաղթանակի։
Ապրիլի 2-ին հաղորդվել է, որ տարբեր տեսակի մոտ 400 նավ անգործության է մատնվել Հորմուզի նեղուցում՝ սպասելով Իրանի իշխանությունների որոշմանը՝ կարո՞ղ են արդյոք տարանցիկ տեղաշարժվել։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը