Ֆոն դեր Լայենը հայտարարեց՝ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան կաջակցեն Օրմուզի նեղուցի բացմանը
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցել դաշնակիցներին՝ Օրմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով նրա հայտարարությանը X սոցիալական հարթակում։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Իրանի գործողությունները սպառնում են գլոբալ տնտեսական կայունությանը, և եվրոպական կողմը համագործակցելու է գործընկերների հետ՝ հնարավորինս արագ վերականգնելու ազատ նավարկությունը։ Այս հայտարարությունը նա արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
Միաժամանակ, ըստ միջազգային աղբյուրների, Պարսից ծոցի երկրները քննարկում են նոր նավթատարների կառուցում և գործող ենթակառուցվածքների ընդլայնում՝ պայմանավորված Օրմուզի նեղուցում շարունակվող խափանումներով, որոնք կապված են Իրանի գործողությունների հետ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը