Թրամփի ելույթը ազդել է նավթի գների վրա
ԱՄՆ
Brent նավթի գինը մոտ 5%-ով բարձրացել է՝ հասնելով 106,16 դոլարի, հաղորդում է Reuters-ը։
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքի պատերազմի արագ ավարտի հույսերը մարել են այն բանից հետո, երբ Թրամփը խոստացել էր ավելի ագրեսիվ հարվածներ հասցնել Իրանին։ Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդի ելույթը հիասթափեցրել է ներդրողներին, ովքեր հույս ունեին հակամարտության ավարտի վերաբերյալ ավելի հստակ ազդանշանների։
Ապրիլի 2-ին Թրամփը դիմել է ազգին՝ հայտարարելով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը շուտով կհասնի իր նպատակներին, և որ այն կարող է ավարտվել առաջիկա շաբաթներին։ Միևնույն ժամանակ, նա խոստացել է շատ ուժեղ հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը երկու-երեք շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Հորմուզի նեղուցում նավարկությունը «բնականաբար կվերականգնվի» ռազմական գործողությունների ավարտից հետո։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն գործնականում անկախ է այս երթուղով նավթի մատակարարումներից։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը