Եվրախորհրդարանի անդամը զգուշացրել է միջուկային զենքի՝ Ուկրաինա տեղափոխման աղետալի հետևանքների մասին
Աշխարհ
Կիևի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կարող է շատ արագ միջուկային պատերազմ հրահրել Եվրոպայում, ՌԻԱ Նովոստիին ասել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի անդամ Ֆերնանդ Կարտհայզերը։
Նա նշել է, որ Ուկրաինային միջուկային զենքով զինելը, հավանաբար, կայունացնող կամ զսպող ազդեցություն չի ունենա, բայց կարող է արագորեն հանգեցնել միջուկային պատերազմի մայրցամաքում։
Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով՝ Կիևին պետք է կանխել միջուկային զենքի ձեռքբերումը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա միջազգային հանրությունը, որպես ամբողջություն, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները նման զենքերը անգործունակ դարձնելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը