Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Փաշինյանը. Ժաննա Ալեքսանյան
Քաղաքական
«Օրերս բանտում հայտնված 18 ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ այսինքն նա չպետք է գտնվի բանտում»,- գրում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ շարունակելով.
«Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով , որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․«տարբերությունը չեք զգում»։ Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին յանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել