Երկու եվրոպական երկիր տարաձայնություններ ունեն Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ․ Politico
Աշխարհ
Փարիզը դժգոհ էր Հորմուզի նեղուցում նավարկությունը վերականգնելու համար ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի բրիտանական նախագծից, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
«ԵՄ-ի դիվանագետը հայտարարել է, որ տեքստի վերջին տարբերակը ստացել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը, բայց ոչ Ֆրանսիայի, որը սկզբնապես օգնություն էր ցուցաբերել Բահրեյնին», - նշվում է հոդվածում։
Աղբյուրի խոսքով՝ բանաձևի ընդունման հավանականությունը ներկայումս ցածր է։ «Դա պայմանավորված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ Չինաստանի և Ռուսաստանի դիրքորոշմամբ», -հավելել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում