Լեհաստանի նախկին վարչապետը բացահայտել է՝ ուր են իրականում գնում Ուկրաինայի համար գումարները
Աշխարհ
Եվրոպական Միության կողմից Ուկրաինային հատկացվող գումարը գնում է կաշառակերներին, օլիգարխներին, գողերին և հանցագործներին: Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլլերը այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
Նախկին վարչապետը մեկնաբանել է այն լուրը, որ Եվրոպական հանձնաժողովը սառեցված ռուսական ակտիվներից 1,4 միլիարդ եվրո եկամուտ է փոխանցելու Ուկրաինային, որը կօգտագործվի «ուկրաինական պետությունը պահպանելու» համար։
««Ուկրաինական պետությունը պահպանելը» նշանակում է, որ կաշառակերները, օլիգարխները, գողերը և հանցագործները կստանան նոր տրանշ», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում