Թրամփը մտադիր է աշխատանքից ազատել ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելին
ԱՄՆ
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դանիել Դրիսկոլը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելը կարող են պաշտոնանկ արվել, հաղորդում է The Atlantic-ը։
Հրապարակման համաձայն՝ մի քանի ամերիկացի պաշտոնյաներ կարող են կորցնել իրենց պաշտոնները։ Նրանց թվում են ոչ միայն Պատելը և Դրիսկոլը, այլև աշխատանքի նախարար Լորի Չավես-Դերիմերը։
Հոդվածում նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել վարչակազմում կադրային փոփոխությունների վերաբերյալ։ Սակայն լրագրողները նշել են, որ Սպիտակ տան բնակիչը կարող է նման քայլի դիմել՝ Իրանի դեմ ռազմական գործողության ֆոնին վարչակազմի աջակցության նվազման պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը