ԱՄՆ ռազմական ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Իսրայելի մոտ
ԱՄՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing KC-135R Stratotanker լիցքավորող ինքնաթիռը, որը թռիչք էր կատարել Թել Ավիվից, արտակարգ իրավիճակի ազդանշան է փոխանցել։ Այս մասին տեղեկացնում է FlightRadar24 հարթակը։ Ինքնաթիռը բարձրացել է օդ և շարժվել դեպի ծով՝ նախատեսելով ուղղություն փոխել դեպի Իրաք, ինչպես սովորաբար անում են նման օդանավերը։
Սակայն թռիչքի ընթացքում օդաչուն կտրուկ փոխել է երթուղին՝ կրկին ուղղվելով դեպի ծով և սկսելով իջնել։ Ներկայումս ամերիկյան լիցքավորող ինքնաթիռը պտտվում է ջրերի վրա՝ մոտ 2.5 կիլոմետր բարձրության վրա։ Խափանման պատճառները և անձնակազմի վիճակը դեռևս անհայտ են։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե խոցել է ԱՄՆ-ի արդեն երկրորդ հինգերորդ սերնդի F-35 կործանիչը։ Ըստ իրանական կողմի՝ ինքնաթիռը խոցվել է երկրի կենտրոնական հատվածում՝ նոր հակաօդային պաշտպանության համակարգի կիրառմամբ, իսկ հարվածի ուժգնության պատճառով օդաչուի փրկվելու հավանականությունը գնահատվում է նվազագույն։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը