Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. Ղահրամանյան Պուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներին Զելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի Հոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ Խաչատրյան Միշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ը Սալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարանները Սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունը Բասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարով Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ Ղազարյան 

Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)

«Տիգրանաշեն գյուղը, ցավոք, այսօր թողնում է բավականին անմխիթար, նույնիսկ՝ լքված բնակավայրի տպավորություն։ Թեև պաշտոնական տվյալներով այստեղ հաշվվում է շուրջ 40 տուն, ակնհայտ է, որ դրանց մեծ մասը կամ դատարկ է, կամ բնակեցված է հիմնականում տարեց մարդկանց կողմից»,-Euromedia-ի հետ զրույցում իր Տիգրանաշեն կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումից հետո իր տպավորություններն է պատմել «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը։

Նշենք, որ երեկ «Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը և շարժման ներկայացուցիչ Հայկ Նահապետյանը այցելել էին Տիգրանաշեն՝ տեղում զրուցելու քաղաքացիների հետ և ծանոթանալ նրանց խնդիրներին։ Նրանք քաղաքացիների հայտնած անհանգստությունների հիման վրա նաև մի քանի կետանոց պահանջներ են ձևակերպել, քաղաքացիների ստորագրությամբ, որոնք ներկայացվելու են ՀՀ իշխանություններին։

Սուրեն Սուրենյանցը Տիգրանաշեն այցից հետո արձանագրում է՝ առաջին և ամենացավոտ խնդիրներից մեկը կապված է կրթության հետ։ Երիտասարդության զանգվածային արտահոսքի հետևանքով գյուղում աշակերտների թիվը կտրուկ նվազել է, և ներկայումս դպրոցում սովորում է ընդամենը 4 աշակերտ։ Կառավարության որոշմամբ՝ աշակերտների սահմանված նվազագույն շեմը չբավարարող դպրոցները փակվում են, և արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից Տիգրանաշենի դպրոցը կդադարի գործել․
«Մյուս կարևոր խնդիրը զբաղվածության բացակայությունն է։ Գյուղում գրեթե չկան աշխատանքային հնարավորություններ, ինչը մարդկանց ստիպում է լքել բնակավայրը։
Դեմոգրաֆիական վիճակն էլ ավելի է սրվում․ բնակչության թվի նվազումը և գյուղի դատարկվելը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Մասնավորապես, առաջանում է հարց՝ արդյոք Հայաստանի իշխանությունները, հաշվի առնելով նաև Ադրբեջանի կողմից շարունակաբար բարձրացվող «անկլավների վերադարձի» պահանջը, չեն գնա հերթական զիջումների»,-ասում է Սուրեն Սուրենյանցը։

Զրուցակիցը նաև ընդգծում է՝ լուրջ խնդիր է նաև սեփականության իրավունքի հարցը։ Տեղացիների խոսքով՝ գյուղում հաճախ չեն գրանցվում սեփականության իրավունքները, ինչը չի խրախուսում ներդրումները, իսկ ներդրումների բացակայության պայմաններում անհնար է խոսել գյուղի զարգացման մասին։


«Ոչ արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանը ևս խիստ մտահոգիչ է համարում  հանգամանքը, որ բնակիչներին չի տրամադրվում սեփականության իրավունքի վկայական՝ իրենց տների և հողատարածքների համար․
« Հավանաբար պատճառը քաղաքական և իրավական անորոշությունն է։ Եթե մարդկանց տրամադրվի սեփականության իրավունք, ապա հետագայում, եթե նույնիսկ այդ տարածքները հանձնվեն, կառաջանա լուրջ իրավական խնդիր․ ինչպե՞ս կարող է պետությունը հանձնել այն տարածքը, որի նկատմամբ արդեն իսկ ճանաչել է քաղաքացիների սեփականության իրավունքը։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ սեփականության վկայականների չտրամադրումը պայմանավորված է իշխանությունների կողմից այդ տարածքների ապագայի վերաբերյալ անորոշությամբ։ Մինչդեռ Ադրբեջանի համար տարածքային հավակնությունները, կարծես, լիովին հստակ են։

Կա մեկ կարևոր չափանիշ․ այն պահից, երբ բնակիչը ստանում է սեփականության իրավունքի լիարժեք երաշխիք, կյանքի որակը և համայնքի զարգացումը էապես բարձրանում են։ Իսկ եթե այդ իրավունքը չի տրվում, մարդը հոգեբանորեն չի կապվում իր տան և հողի հետ»,-նշում է Նահապետյանը։

Գյուղի բնակիչներից տիկին Մանյան էլ մեզ հետ զրույցում պատմում է՝ ապահով չեն զգում իրենց գյուղում, աշխատանք չկա, մարդիկ ստիպված լքում են իրենց տները, իսկ այգիներն ու ծառերը մնում են անխնամ, չորանում են։ Շատերը իջնում են ներքև՝ իրենց հարազատների մոտ կամ աշխատանքի որոնման նպատակով։

«Անվտանգության խնդիրներն էլ լուրջ են։ Նախկինում մարդիկ գնում էին սարերը, արոտավայրերը, անասուն էին պահում, բայց հիմա արդեն վախենում են։ Չեն համարձակվում հեռանալ գյուղից, որովհետև միշտ կա վտանգի զգացողություն։ Ասում են՝ հնարավոր է վտանգ լինի Նախիջևանի կողմից, և այդ մշտական լարվածությունը մարդկանց մեջ վախ է սերմանել։ Այս պայմաններում ապրելը հեշտ չէ։

Գյուղի բնակեցվածության մակարդակը նույնպես նվազել է։ Մարդիկ հիմնականում զբաղվածություն չունեն, իսկ երիտասարդները գրեթե չկան։ Դպրոցում աշակերտների թիվը այնքան է նվազել, որ այն կանգնած է փակվելու վտանգի առաջ։ Երեխաները հաճախում են Սևակավանի դպրոց, սակայն նույնիսկ այդ դեպքում խնդիրներ կան՝ տրանսպորտի, կազմակերպման, կրթության հասանելիության հետ կապված»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներինՊեսկովը խոսել է Թրամփից ստացված գովասանքի մասինԶելենսկի․ Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկներըՊուտինն ու Ռահմոնը բարձր են գնահատել երկու երկրների հատուկ ծառայությունների համագործակցությունըՀայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունիՀոր տեղահանության մասին Ասադիի վեպն արժանացել է ԱՄՆ գրքի ազգային մրցանակին Մեր նպատակն է թույլ չտալ, որ բուլդոզերով փոխեն Սահմանադրությունն ու գաղութացնեն ՀՀ-ն․ ԽաչատրյանՄիշել Յեոն Մանիլայում կներկայացնի «Blade Runner 2099»-ըNvidia-ի շուրջ նոր սկանդալ․ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսելՍալոնիկի վեց հնագույն քարերի վրա փնտրում են Տրոյայի անկման տեսարաններըՍիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանում արգելվում է ձկնորսությունըԷստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր տրանսպորտային միջոցների անցակետերըԲասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարովՊիստորիուսը կոչ է արել եվրոպացիներին չմերժել Մոսկվա այցելելու հրավերը Ալիևը Փաշինյանից պահանջել է հանրաքվե՝ ՀՀ-ն լուծարելու համար․ ՂազարյանԽմբից հեռու թողնված 20 սուրիկատից 18-ը գտավ վերադարձի ճանապարհըՀետաքննություն՝ Սպիտակ տան նախկին խոսնակի շուրջ․ Կալիֆոռնիայում նոր սկանդալՓոքրիկ պատիճները խառնվող ջրից հավաքում են որոշակի չափի մասնիկներՀրդեհ՝ Լիտվայի ատոմակայանում․ Բելառուսը փրկարարներ է ուղարկել սահմանՔվանտային խաղում «Գուգլի» պրոցեսորը հաղթեց փորձերի 98,3 տոկոսումՆյու Յորքն արգելում է ձիաքարշ կառքերը․ ավարտվում է 150-ամյա ավանդույթըՓաշինյանը թող հրաժարական տա, հետո գնանք արտահերթ ընտրությունների․ Գրիգորյան156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակԿոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում Սուտը Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքն է․ ինչպե՞ս վերաբերվել նրա առաջարկին. Աննա ԳրիգորյանԵրկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակՈւկրաինան գիշերը ենթարկվել է հզոր հարվածների․ Կիևը խոստովանել է հարձակման մասշտաբները ՌԴ-ից երկաթուղու կոնցեսիան ուզում են վերցնել ու հանձնել Ղազախստանին՝ թուրքական շահերով. Ղազարյան«Պուտինը պատրաստ է գործարքի»․ Թրամփը Զելենսկուն ու Եվրոպային հորդորել է համաձայնության գալՉինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարումՄոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում
Ամենադիտված