«Թողեք Իսրայելին կռվել Իրանի դեմ, դուք այնտեղ ձեր մարդկանց կկորցնեք»․ Լուկաշենկո
Քաղաքական
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր խորհրդից հետո փոխել է իր վարքագիծը Մերձավոր Արևելքի հարցում։ Այս մասին նա խոսել է նոր պոլիկլինիկայի բացման ժամանակ՝ ընդգծելով, որ վերջին բանակցությունների ընթացքում խորհուրդներ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Լուկաշենկոյի խոսքով՝ ինքը հորդորել է Վաշինգտոնին չխորացնել ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտությունում։ «Թողեք Իսրայելին կռվել Իրանի դեմ, դուք այնտեղ ձեր մարդկանց կկորցնեք»,– նշել է նա՝ հավելելով, որ, իր գնահատմամբ, «ողջամտությունը հաղթել է»։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ը սկսել է գործել հենց այս մոտեցմամբ։
Ավելի վաղ բելառուս առաջնորդը նաև հայտնել էր, որ հրավեր է ստացել Թրամփից՝ այցելելու Ֆլորիդա։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ցանկանում է քննարկել «մեծ գործարք», ինչը կարող է նոր փուլ բացել երկկողմ հարաբերություններում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը