Սենատոր Բերնի Սանդերսը որակել է Թրամփի անպարկեշտ հայտարարությունը. «Հոգեպես անհավասարակշիռ մարդու զառանցանք»
ԱՄՆ
Ամերիկացի սենատոր Բերնի Սանդերսը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված անպարկեշտ խոսքերով հայտարարությունը:
Սենատորը հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ հայտարարությունը հնչել է Զատկի կիրակի օրը:
«Սա վտանգավոր և հոգեպես անհավասարակշիռ մարդու զառանցանք է: Կոնգրեսը պետք է գործի ԱՆՀԱՊԱՂ: Վերջ տվեք այս պատերազմին»,- X սոցիալական ցանցում գրել է Սանդերսը:
Հիշեցնենք, որ Թրամփն այսօր՝ ապրիլի 5-ին, Truth Social սոցիալական ցանցում անպարկեշտ խոսքերով դիմել էր Իրանին՝ հերթական անգամ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը:
«Երեքշաբթի Իրանում միաժամանակ լինելու է Էլեկտրակայանների օր և Կամուրջների օր: Ոչ ոք նման բան չի տեսել!!! Բացե՛ք այդ անիծյալ նեղուցը, խելագար ստահակնե՛ր, թե չէ կապրեք դժոխքում. ՊԱՐԶԱՊԵՍ ՆԱՅԵ՛Ք: Փա՛ռք Ալլահին»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Թրամփը պահանջել էր բացել Հորմուզի նեղուցը՝ սպառնալով «դժոխքով», եթե 48 ժամվա ընթացքում ջրային ուղին չբացվի:
Իրանի ԻՀՊԿ-ն, իր հերթին, խոստացել է իրավիճակի է՛լ ավելի սրման դեպքում տարածաշրջանում թշնամիների առջև բացել «դժոխքի դռները»:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը