Դանդաղաշարժ Եվրոպան Թրամփի, Պուտինի և Ծինփինի խաղալիքը կդառնա. ԵԽ պատգամավոր Վեբեր
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Մանֆրեդ Վեբերը կասկածի տակ է դրել ԵՄ-ում միաձայնության սկզբունքի արդյունավետությունը՝ հղում անելով Die Welt թերթին։
«Եվրոպան, որտեղ ամենադանդաղ շարժվողները որոշում են տեմպը, կամ առանձին պետությունները կարող են ամեն ինչ արգելափակել իրենց վետոյով, կդառնա խամաճիկ Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ձեռքում», - ասել է Վեբերը։
Նա նաև նշել է, որ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ Գրենլանդիայի ճգնաժամը, ցույց են տվել ԵՄ-ի կարողությունը արագ արձագանքելու սպառնալիքներին։ Վեբերի խոսքով՝ Գրենլանդիայի սպառնալիքները ցույց են տալիս, թե «որքան ուժեղ է Եվրոպան, երբ մենք գործում ենք արագ, միաձայն, մեկ ձայնով և վճռականորեն պաշտպանում ենք մեր շահերը»։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից