Ինչ է շահում Եվրոպան՝ Ուկրաինան որպես «վահան» օգտագործելով
Աշխարհ
Ուկրաինան որպես «վահան» օգտագործելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում ստեղծել ապագայի մի երկիր, որը կլինի «ծանր զինված, խորը տրավմատիզացված և քաղաքականապես փխրուն», գրում է The Wall Street Journal-ը:
Հեղինակների կարծիքով՝ Եվրոպան կարող է չհասնել Ուկրաինայում իր պատկերացրած «ոգեշնչող հետպատերազմյան ժողովրդավարությանը»: Դրա փոխարեն՝ հանրապետությունը կարող է դառնալ «հակառուսական», բայց ոչ լիբերալ, լավ կառավարվող կամ հեշտությամբ ինտեգրվող:
WSJ-ի կարծիքով՝ երկարատև հակամարտությունը և Ուկրաինային չմտածված աջակցությունը ռիսկի են ենթարկում ստեղծել մի պետություն, որի ներքին խնդիրները սպառնալիք են այլ երկրների համար:
«Մինչդեռ, քանի դեռ ճակատում իրավիճակը կայուն է, Ուկրաինայի բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են հարկադիր զորահավաքը, գործադիր իշխանության չափազանց ազդեցությունը, կոռուպցիան և քաղաքական անկայունությունը, ավելի հեշտ է արդարացնել», - նշվում է հոդվածում:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից