Երևանում թուրքական համարանիշներով «Mercedes» բեռնատարը բшխվել է մեկ այլ բեռնատարի, ապա տшպալել էլեկտրասյունը, փլnւզել բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում թուրքական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ՝ Դեֆանս նորակառույց թաղամասի հարևանությամբ, բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 1 հոգի վիրավորվել է։
Ճշտվում է տեղեկությունը, արդյոք վթարի հետևանքով քաղաքացին կամ քաղաքացիներ բուժօգնություն ստացել են, թե ոչ։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից