Երասխի ճանապարհին «Hyundai Tucson»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Հուսիկ Բ․-ն իր վարած «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ