Զելենսկին ուրախացել է ընտրություններում Օրբանի պարտությամբ
Քաղաքական
Շնորհավորում եմ Պետեր Մադյարին և «Տիսա» (TISZA) կուսակցությանը համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարևոր է, երբ հաղթում է կառուցողական մոտեցումը։ Ուկրաինան միշտ ձգտել է բարիդրացիական հարաբերությունների Եվրոպայում բոլորի հետ, և պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ։
Եվրոպան և յուրաքանչյուր եվրոպական պետություն պետք է դառնան ավելի ուժեղ, և միլիոնավոր եվրոպացիներ ձգտում են համագործակցության ու կայունության։
Պատրաստ ենք հանդիպումների և համատեղ կառուցողական աշխատանքի՝ ի շահ երկու ժողովուրդների, ինչպես նաև հանուն Եվրոպայում խաղաղության, անվտանգության ու կայունության»,- նշել է նա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան