«Վաշինգտոնը փորձում է արտատարածքային ինքնիշխանություն պարտադրել». Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան «Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC Ճամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներ Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ» «Դարի ողբերգություն». Սաակաշվիլին` Վրաստանում՝ «ռուսաստանցիների զանգվածային վերաբնակեցման» մասին Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր ԱԳՆ-ն փոխհատուցել է չվերթների չեղարկումից տուժած 902 ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի ծախսերը Երևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի Շիրակի դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,51 հա հողատարածք Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ 

«Մենք մարդուն ուղեկցելու ենք մինչև աշխատանք»․ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ։

Վարչապետը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները և շնորհակալություն հայտնել նրանց նման գործառույթի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից տվյալ ընկերությունները հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին և 2018–ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 000 աշխատատեղ։ «Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, դրանք դուք եք ստեղծել, իհարկե Կառավարության քաղաքականությունները նպաստել են և որոշակի միջավայր ստեղծել։ Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք տարեկան առնվազն 25000 աշխատատեղ ստեղծելու հարցը, որը շատ կարևոր է»,– ասել է երկրի ղեկավարը՝ կարևորելով այս դինամիկայի շարունակականությունը։

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրմանը, ինչը նաև ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ «Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,– ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Կառավարությունը վերջին տարիներին միլիարդավոր դրամներ է ծախսել՝ տնտեսության արդիականությունն ու վերարտադրողականությունն ապահովելու համար։ Մասնավորապես, վարչապետը հիշատակել է Տնտեսության արդիականացման ծրագիրը, որն էական դերակատարում է ունեցել տնտեսական դինամիկան ապահովելու հարցում։ Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ 2018-ից մինչ օրս՝ ի հեճուկս 2020 թվականի կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, Հայաստանում միջինում 7% տնտեսական աճ է ապահովվել։ Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել գործարարներին՝ տնտեսական աճին նպաստելու համար։

Հաջորդիվ վարչապետը խոսել է առողջության համընդհանուր ապահովագրության, աշխատող անձանց աշխատավարձերի դրույքաչափերին, դրանց միջոցով համակարգից օգտվողների թիվն ավելացնելու հնարավորություններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգը հաջողությամբ գործարկվել է և այս առումով գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն։

Վարչապետն անդրադառնալով աշխատատեղերի ստեղծման խթանմանը՝ խոսել է նաև Կառավարության սոցիալական քաղաքականության մասին, ըստ որի՝ աշխատունակ մարդն իր ապրուստը, բարեկեցությունը պետք է ապահովի աշխատանքի միջոցով։ «Պրոցեսները գնալու են հետևյալ տրամաբանության մեջ՝ մենք մարդուն ուղեկցելու ենք մինչև աշխատանք։ Այսինքն՝ անապահովության գնահատման համակարգում պարտադիր պայման է ներառվել․ մենք X կետում մարդուն պետք է կոնկրետ հասցեով և աշխատավարձով աշխատանք առաջարկենք, և այդ աշխատանքի առաջարկը 3 անգամ արձագանք չստանալու դեպքում ելնելու ենք այն կանխավարկածից, որ ինքը եկամուտ ունի, որովհետև եթե մարդը եկամուտ չունի, ինչո՞ւ է հրաժարվում աշխատանքից։ Բայց իհարկե այս ամեն ինչի համատեքստում ամենակարևորը կրթությունն է և կրթական վերափոխումը, որ մենք մարդկանց կարողանանք աջակցել այդ հարցում»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այժմ մտնում ենք տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչն իհարկե կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ։ «Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և ներմուծման, և արտահանման հուսալի ուղի է»,– ասել է վարչապետը։

Ամփոփելով՝ երկրի ղեկավարը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ մեր երկրում տեղի ունեցած այս փոփոխությունների համար, որովհետև կան ոլորտներ և ընկերություններ, որոնց դերը Հայաստանի Հանրապետությունում դժվար է գերագնահատել։ Շատ կարևոր է, որ այդ ընկերությունները նաև նոր մենթալիտետ, նոր մտածողություն, նոր կուլտուրա են բերում Հայաստանի Հանրապետություն, ինչն իրականում ամենակարևոր կապիտալն է, նոր տարածքներ է բացում՝ գործունեության նոր ոլորտներ, նոր դաշտեր մտնելու համար։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր իր առաջ ունի հորիզոններ, որոնք ընդհանրապես պատմության ընթացքում չի ունեցել։ Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան։ Մեզ հարկավոր է կարողանալ այս իրավիճակը շարունակական, անընդհատ օգտագործել։ Ակնհայտ է, որ Կառավարությունն առանց տնտեսության մեջ առանցքային դերակատարում ունեցողների և տնտեսության իրական հատվածի, դա չի կարող անել և ընդամենը այսօր շնորհակալություն հայտնելուց բացի, ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այս իրավիճակի վրա, սա է, ըստ էության, իմ հիմնական ուղերձը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդիվ քննարկվել են տնտեսության զարգացման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին, ներդրվող գործիքակազմերին, ներդրումային դաշտի շարունակական բարելավմանը, առկա հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իժևսկի օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը«Վաշինգտոնը փորձում է արտատարածքային ինքնիշխանություն պարտադրել». Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներըԱլավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարանՌուսաստանը մյուս երկրներին խնդրել է ընտրությունների օրերին սահմանափակել ցույցերը դեսպանատների մոտ«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBCՄահացել է Կայա Կալասի հայրը՝ Էստոնիայի նախկին վարչապետ Սիիմ ԿալասըԿիրովի օդանավակայանը վերսկսել է ինքնաթիռների ընդունումն ու թռիչքներըՃամբարակի ողբերգությունը․ վարորդը երեք երեխայի հայր է, կինը՝ հղի․ նոր մանրամասներԱՄՆ-ն պատրաստվում է ՄԱԿ-ին վճարել 725 մլն դոլար՝ միլիարդավոր դոլարների պարտքի դիմացՆեթանյահուի գրասենյակը Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ»Tesla-ն և ևս ութ ավտոարտադրող հետ են կանչում 4,3 մլն մեքենա․ դռները կարող են չբացվել արտակարգ իրավիճակում«Դարի ողբերգություն». Սաակաշվիլին` Վրաստանում՝ «ռուսաստանցիների զանգվածային վերաբնակեցման» մասին Իրանը Իրաքի համար բացել է Հորմուզի նեղուցը՝ վերացնելով նավերի անցման սահմանափակումներըԾանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրԱԳՆ-ն փոխհատուցել է չվերթների չեղարկումից տուժած 902 ՀՀ քաղաքացիների ավիատոմսերի ծախսերըԵրևան-Երասխ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող մեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի Թրամփը կատակով «խանդել» է իր մամուլի քարտուղարին՝ երեխաների պատճառովiPhone 17 Pro Max-ը զգալիորեն էժանացել է Ռուսաստանում․ գինը նվազել է մինչև 88 հազար ռուբլիՇիրակի դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,51 հա հողատարածքԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբԱվտովթար՝ Երևանում․ վիրավոր կաՁերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի համայնքի ղեկավարը՝ կաշառքի միջնորդության գործով«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ինԹրամփը թույլատրել է 90 օրում մինչև 300 հազար տոննա տավարի միս ներմուծել՝ գները նվազեցնելու նպատակովՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 9 վագոն ցորեն և 1 վագոն պրոպանՍրով զինված 18-ամյա երիտասարդը հարձակվել է դպրոցի աշակերտների վրա․ կա զոհ և 3 վիրավորԱրտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվելՃամբարակի դեպքին զինվորների միջև ծեծկռտուք չի նախորդել, նրանք հակագազերով չեն վազել. ՊՆՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ Կուրուլթայ«Երանի՛ այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է». Գարեգին Բ-ի շնորհակալական ուղերձըԻրանը պնդում է՝ ԱՄՆ-ն ավիակիրները հեռու է պահում իր ափերից՝ հրթիռների ու ԱԹՍ-ների պատճառով Ծաղկի ջերմոցների վնասների մասին Էկոնոմիկայի նախարարությունը ինչու՞ տվյալներ չունիՎերադարձվել է շուրջ 833 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Գլխավոր դատախազՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածել են «Բրովարի» լոգիստիկ կենտրոնին և «Նովայա Պոչտա»-ի խոշոր տեսակավորման համալիրինՄիլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան«Ի՞նչ պետք է անեմ՝ վերադառնամ ու մի քիչ էլ ռմբակոծե՞մ Իրանը». ԹրամփՀրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհըՀայաստանում առաջիկա օրերին շոգ եղանակ է սպասվումՇվեյցարիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին«Պայքարը դեռ առջևում է». Ավետիք Չալաբյանը ազատության մեջ էՈւկրաինական անօդաչուները հարվածել են «Ozon»-ի լոգիստիկ կենտրոնին «Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց «Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ «Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»ՀՀ Կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը․ իշխանական կաբինետում սպասում են վերանշանակումների․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան
Ամենադիտված